Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հայաստանում 24 տարում գրանցվել է ՄԻԱՎ 1381 դեպք

Հայաստանում 24 տարում գրանցվել է ՄԻԱՎ 1381 դեպք

1988թ. մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1381 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 228 -ը` 2012թ., ինչ առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կայքի փոխանցմամբ, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 971 մարդ (70,3 տոկոս), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 410 դեպք (29,7 տոկոս): ՄԻԱՎ վարակի 26 դեպք (1,9 տոկոս) է արձանագրվել երեխաների մոտ:

 

ՄԻԱՎ-ով վարակվածների 56 տոկոսը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (56,9 տոկոս) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (34,1 տոկոս): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհներով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

 

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի` 56,9 տոկոս

 

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով` 34,1 տոկոս

 

Հոմոսեքսուալ փոխանցման ուղի` 1,7 տոկոս

 

Մորից երեխային` 1,7 տոկոս

 

Արյան միջոցով` 0,3 տոկոս

 

Անհայտ` 5,3 տոկոս

 

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 691-ի մոտ (կին` 169, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 133-ի մոտ՝ 2012թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 305 դեպք: Մահացածների թվում կան 52 կին եւ 5 երեխա:

 

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել եւ, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց գրեթե կեսը (41,6 տոկոս) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98 տոկոս):

 

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 532 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 38,5 տոկոսը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,5 տոկոս: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 51,5, որին հաջորդում են Երեւանը, Լոռու, Արմավիրի մարզերը, համապատասխանաբար 47,6; 45,8; 42,2:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ